ՈՐՈՆԵԼ ԿԱՅՔՈՒՄ:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նոյեմբերի 21, 2011

Էջմիածնի թիվ 4 գրադարանը անվանակոչվեց Մ. Թարյանի անունով

M. Taryan

Նոյեմբերի 1, 2011

Էջմիածնի Հովհ. Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարանում բացվեց նոր ուսումնական կենտրոն

Գրադարանն աշխատում է.
երկուշաբթի-ուրբաթ` 9.00 – 17.00:

Հասցե` Արմավիրի մարզ, ք. Էջմիածին:

Հարցերի և առաջարկների համար գրեք gradaran@ejmiatsin.am էլ. հասցեին:

Լուրեր

01.11.2011

ԷՋՄԻԱԾՆԻ ՀՈՎՀ. ՀՈՎՀԱՆՆԻՍԱՆԻ ԱՆՎԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Էջմիածնում այլեւս գործում է մի ուսումնական կենտրոն, որը նաեւ փաստացի անվճար ինտերնետ ակումբ է սոցիալապես խոցելի խավերի համար: Այսօր կենտրոնի բացումն էր, իսկ բարեգործը` ինչպես արդեն հարիր է այս քաղաքում ձեւավորված ավանդույթին` Էջմիածնի քաղաքապետարանն է:
Այսպես ուրեմն, Էջմիածնի Հովհաննես Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարանում հիմնվեց ուսումնական կենտրոն: Այստեղ վերապատրաստման դասընթացներ են անցնելու քաղաքապետարանի աշխատակիցները, զուգահեռաբար էլ անվճար համակարգչային եւ ինտերնետ ծառայություններից կարող են օգտվել սոցիալապես անապահովները, զոհված, հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքների անդամներն ու այլ սոցիալապես խոցելի խավերի ներկայացուցիչներ: պատահական չէ, որ շնորհակալական խոսքով հանդես եկավ Էջմիածնի տարածքային սոցիալական ծառայության ղեկավար Հրաչ Ավետիսյանը.
Բնական է, որ կենտրոնի հիմնման փաստից շատ է ոգեւորվել գրադարանի աշխատակազմը: Այս կենտրոնը գրադարանի համար եւս նոր հեռանկարներ է բացում.
Գրադարանն այս պահից արդեն ունի նաեւ իր կայքէջը, ուր թվայնացված տարբերակով կտեղադրվի առկա ողջ գրականությունը: Ի դեպ, ուսումնական կենտրոնն արդեն գործում է, շահառու թիրախային խմբերն էլ գոհ են:
Նշենք, որ այս կենտրոնը մեկ այլ խնդիր եւս լուծելու է: Ինչպես ասաց քաղաքապետ Կարեն Գրիգորյանը` այսօր արդեն հաստատված է իր էլեկտրոնային ստորագրությունը, եւ ինքն արդեն կարող է էլեկտրոնային տարբերակով եւս պատասխանել քաղաքացիների դիմումներին, իսկ համակարգչային գիտելիքների ընդլայնումը էջմիածնեցուն թույլ կտա օգվել նաեւ այդ հնարավորությունից:

 

1. Հ. Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարան
2. Վ. Հովհաննիսյանի անվան գրադարան
3. Թիվ 2 գրադարան
4. Թիվ 2 մանկական գրադարան
5. Թիվ 3 գրադարան
6. Թիվ 4 գրադարան
7. Թիվ 5 գրադարան
   

 

ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ
(ՀՈԱԿ-ի) ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐ

 

 

 

 

 

 

 

 

Հետևեք Էջմիածնի գրադարաններում տեղի ունեցող իրադարձություններին:

      Facebook

     YouTube

   Odnoklassniki

ԳՐԱՆՑՎԵԼ
Անուն:
E-mail:
Գաղտնաբառ:
Հիշել:
Գլխավոր | Նորություններ | Պատկերասրահ | Տեսադարան
Գրադարանի մասին | Կատալոգներ | Ֆոնդեր | Էլեկտրոնային գրադարան | Կապ
ՀՈՎՀ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ
ԱՆՎԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ
ԷՋՄԻԱԾՆԻ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Copyright gradaran@ejmiatsin.am. All rights reserved. Terms of Use